Կիմ Չեն Ընը երկրում կորոնավիրուսի բռնկումը անվանել է Հյուսիսային Կորեայի պատմության մեջ «խոշորագույն ցնցում» |1lurer.am|
12:29 - 14 մայիսի, 2022

Կիմ Չեն Ընը երկրում կորոնավիրուսի բռնկումը անվանել է Հյուսիսային Կորեայի պատմության մեջ «խոշորագույն ցնցում» |1lurer.am|

1lurer.am: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով երկիրն ապրում է հիմնադրման պահից «խոշորագույն ցնցումը»՝ փոխանցում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Նշվում է, որ մեկ օրում Հյուսիսային Կորեայում հաստատվել է վարակման ավելի քան 17 հազար նոր դեպք և մահվան 21 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում նոր տենդով հիվանդացել է ավելի քան 520 հազար մարդ:

Այս շաբաթ ԿԺԴՀ-ն համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել