Բլինկենը և Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ի պաշտպանական հնարավորությունները
 |azatutyun.am|
13:44 - 15 մայիսի, 2022

Բլինկենը և Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ի պաշտպանական հնարավորությունները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է դաշինքի պաշտպանական ներուժը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու վերաբերյալ հարցեր։

Նրանք վերահաստատել են ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու իրենց հանձնառությունը և խոսել ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության պահպանման կարևորությունը, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը: Այս փաստաթուղթն առաջնորդելու է դաշինքը հաջորդ տասնամյակի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել