Ուկրաինայում Ռուսաստանի գրոհն անհաջողության է մատնվում, իսկ Դոնբասի շրջանում նրա գործողությունն առաջ չի գնում, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Reuters-ը։
«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմն այնպես չի ընթանում, ինչպես Մոսկվան էր պլանավորել։ Նրանց չի հաջողվել գրավել Կիևը։ Նրանք նահանջում են Խարկովից, Դոնբասում նրանց մեծ գրոհում առաջընթաց չկա»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում, քանի որ ռուսական կողմի ռազմական հաջողություններն, ըստ ամենայնի, մեծ չեն, հայտնում է Associated Press-ը։
Նորա Վանյան
comment.count (0)