Իշխան Սաղաթելյանը ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղը առավոտվանից՝ 08։00-ից, սկսելու են անհնազանդության ակցիաներ։
«Տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հանրահավաք չի լինելու»,- ասաց նա։
Սաղաթելյանն ընդգծեց, որ ինքը երեքշաբթի օրն է համարում կարևոր։ Նա ասաց, որ այդ օրը պետք է 80-100 խմբերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնեն։
Նա կոչ արեց հրապարակում գտնվող հանրային գործիչներին վաղը՝ երկուշաբթի երեկոյան իրենց հարթակներում հայտարարել, թե իրենք որ փողոցում են, և մարդկանց հրավիրեն այնտեղ։
Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից
comment.count (0)