«Հրազդան» մարզադաշտի մոտ բերման է ենթարկվել ավտոերթ իրականացնող 21 քաղաքացի |azatutyun.am|
11:31 - 16 մայիսի, 2022

«Հրազդան» մարզադաշտի մոտ բերման է ենթարկվել ավտոերթ իրականացնող 21 քաղաքացի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան Աշտարակից մեկնարկած ավտոերթը Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտ կանգնեցվեց ոստիկանության կողմից, գրեթե բոլոր մասնակիցներին բերման ենթարկեցին:

Դեռևս որևէ պարզաբանում չկա, թե ինչու, բայց ավտոերթի ընթացքում իրավապահներն անընդհատ կոչ էին անում բացել ճանապարհի մի հատվածը և չխանգարել երթևեկությանը: Երթի մասնակիցները դա չարեցին, ինչն էլ, ըստ էության, պատճառ դարձավ նման գործողությունների:

Մեքենաները քարշակով տարածքից տարհանվում են, երթևեկությունը վերականգնվում է:

Քիչ ավելի ուշ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ավտոերթից բերման է ենթարկվել 21 քաղաքացի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել