Կիևը պնդում է, որ ուկրաինական զորքերը Խարկովի հատվածում դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման |azatutyun.am|
12:11 - 16 մայիսի, 2022

Կիևը պնդում է, որ ուկրաինական զորքերը Խարկովի հատվածում դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման |azatutyun.am|

azatutyun.am: Կիևը պնդում է, որ ուկրաինական զորքերը Խարկովի հատվածում դուրս են եկել Ռուսաստանի հետ սահման։

Կիրակի երեկոյան Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի տեսանյութ է տարածել, որում պատկերված են ուկրաինացի զինվորականներ՝ կապույտ և դեղին գույներով ներկված սահմանային սյան մոտ խմբված։ Զինվորականները պնդում են, որ ներկայացնում են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի 127-րդ բրիգադը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշել է միայն, որ ռուսական ուժերը փորձում են թույլ չտալ ուկրաինական ուժերի առաջխաղացումը դեպի պետական սահման։

Արևմտյան լրատվամիջոցները ևս առայժմ ի վիճակի չեն անկախ աղբյուրներից հաստատել ուկրաինական զորքերի՝ սահմանին մոտենալու մասին տեղեկությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել