ԱՄՆ-ն և Թայվանը կստեղծեն տվյալների փոխանակման համակարգ, որը փակ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար |shantnews.am|
13:53 - 16 մայիսի, 2022

ԱՄՆ-ն և Թայվանը կստեղծեն տվյալների փոխանակման համակարգ, որը փակ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար |shantnews.am|

shantnews.am: Միացյալ Նահանգները և Թայվանը կստեղծեն տվյալների փոխանակման հավաքական համակարգ, ներառյալ անձնական տվյալները, որը փակ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար: Այս մասին հայտնում է Nikkei-ն։

Ճապոնական հրատարակության համաձայն՝ համակարգի ստեղծմանը կմասնակցեն նաև Ճապոնիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները և Սինգապուրը։ Այն նախատեսված է փոխարինելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ֆորումի համապատասխան կառույցներին, որոնցում ընդգրկված են Ռուսաստանը և Չինաստանը։

Ենթադրվում է, որ ապագայում համակարգին մասնակցելու համար կհրավիրվեն նաև APEC անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Բրազիլիան։ Նոր համակարգի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տվյալների մեծ զանգվածների փոխանցման կառուցվածք, այդ թվում՝ տնտեսական, որը մասշտաբով համեմատելի կլինի Եվրամիության (ԵՄ) համապատասխան մեխանիզմների հետ։

Բացի դրանից՝ Nikkei-ն ասել է, որ համակարգը կօգտագործվի էլեկտրոնային առևտրի ցանցերի ընդլայնման և անօդաչու մեքենաների համար տարածաշրջանային կառավարման կառույցների ներդրման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել