Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն «Anatolian Phoenix 2022» միջազգային զորավարժություններին |factor.am|
14:44 - 16 մայիսի, 2022

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն «Anatolian Phoenix 2022» միջազգային զորավարժություններին |factor.am|

factor.am: Ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Anatolian Phoenix 2022» զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները մեկնել են Թուրքիայի Քոնյա քաղաք՝ մասնակցելու Anatolian Phoenix-2022 միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-27-ը, դրանցում կիրառվելու են նաև Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ավիացիոն միջոցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել