Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապ օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է
15:27 - 16 մայիսի, 2022

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապ օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել:  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են:

«Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասաց Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն էլ ֆեյսբուքի իր էջում դատապարտել է բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք: «Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-գրել է Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել