Ուկրաինայի օմբուդսմենը հայտնել է, որ Խերսոնում հումանիտար ճգնաժամ է սկսվում |factor.am|
16:48 - 16 մայիսի, 2022

Ուկրաինայի օմբուդսմենը հայտնել է, որ Խերսոնում հումանիտար ճգնաժամ է սկսվում |factor.am|

factor.am: Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանում, որտեղ շուրջ 500,000 մարդ կա, հումանիտար ճգնաժամ է սկսվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ շրջանի բնակիչները հնարավորություն չունեն մեկնել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք, և տարածաշրջանում տեղաշարժվելու հնարավորություն գրեթե չկա։ Դենիսովան նշել է, որ «ռուսական զորքերը չեն թողնում հումանիտար օգնությամբ կամավորներին շրջան մտնել»։

Քաղաքապետ Իգոր Կոլիխաևն էլ հայտնել է, որ Խերսոնում դեղամիջոցները երկու շաբաթից կվերջանան, սիրտ-անոթային հիվանդությունների համար դեղերը քիչ են, թթվածինը նույնպես չի բավականացնում։ Դեղորայքի զգալի կարիք կա քաղաքի բոլոր շրջաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել