Վիզաների ազատականացման հեռանկարները կքննարկվեն ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստին
 |factor.am|
18:04 - 16 մայիսի, 2022

Վիզաների ազատականացման հեռանկարները կքննարկվեն ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստին |factor.am|

factor.am: Բրյուսելում տեղի կունենա ԵՄ- Հայաստան Գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցերը, այդ թվում՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները: Նիստը տեղի կունենա մայիսի 18-ին։

ԵՄ խորհրդի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման վիճակի շուրջ։

Նշվում է, որ մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Իրան) և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել