Անհնազանդության ակցիաներին մասնակցող 155 քաղաքացի է բերման ենթարկվել
10:35 - 17 մայիսի, 2022

Անհնազանդության ակցիաներին մասնակցող 155 քաղաքացի է բերման ենթարկվել

«Դիմադրություն» շարժման անդամները 08:00-ից վերսկել են անհնազանդության գործողությունները։ 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 155 քաղաքացի։ Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել