Բժշկին ծեծելու համար բերման ենթարկվածը խոստովանական բացատրություն է տվել
11:48 - 17 մայիսի, 2022

Բժշկին ծեծելու համար բերման ենթարկվածը խոստովանական բացատրություն է տվել

Մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին:

Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել