Մալիի իշխանությունները հաղորդել են զինվորական հեղաշրջման փորձը կանխելու մասին |armenpress.am|
12:08 - 17 մայիսի, 2022

Մալիի իշխանությունները հաղորդել են զինվորական հեղաշրջման փորձը կանխելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մալիի կառավարությունը լույս մայիսի 17-ի գիշերը հաղորդել է զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին, որը, ինչպես հաստատվում է, կազմակերպվել է օտարերկրյա աջակցությամբ:

«Մալիի կառավարությունը հավաստիացնում է, որ իրադրությունը հսկողության տակ է եւ կոչ է անում բնակչությանը՝ հանգստություն պահպանել»,- ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է աֆրիկյան ԶԼՄ-ներով:

Իշխանությունները պարզել են, որ հեղաշրջման փորձը տեղի է ունեցել դեռ լույս մայիսի 12-ի գիշերը: Այն կատարել է «սպաների ոչ մեծ մի խումբ»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «զինվորականներին աջակցել է արեւմտյան մի երկիր», իսկ թե հատկապես որ երկիրը, չի ճշտվում:

«Հեղաշրջման փորձը հաջողվել է կանխել Մալիի անվտանգության ուժերի զգոնության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,-ընդգծել է կառավարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել