Կարմիր ու սև բերետավորները առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին․ Գեղամ Մանուկյան |tert.am|
12:54 - 17 մայիսի, 2022

Կարմիր ու սև բերետավորները առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Հենց նոր կարմիր և սև բերետավորները հերթական անգամ բռնաբարեցին ՀՀ օրենքները, առևանգեցին ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առևանգեցին, հակառակ նրա, որ զգուշացնում էի, որ օրենքով իրավունք չունեն։ Պատգամավորին մտցեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով։ Այս վիճակին են հասել, Նիկոլին ուրիշ հենարան չի մնացել, բացի կարմիր ու սև բերետավորներից»,- ասաց Մանուկյանը։

«Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել