Անհնազանդության ակցիաներին մասնակցող 414 անձ է բերման ենթարկվել
12:58 - 17 մայիսի, 2022

Անհնազանդության ակցիաներին մասնակցող 414 անձ է բերման ենթարկվել

Այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները Երևանի տարբեր փողոցներում վերսկսել էին անհնազանդության ակցիաները։ 

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ առավոտից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաներին մասնակցող 414 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար): 

Նշենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են, 11:30 դադարեցրել են անհնազանդության ակցիաները, ու 19:00-ին կլինի հանրահավաք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել