Մոսկվայի դատարանը Նավալնիի խնդրանքով հետաձգել է բողոքի հարցով նիստը
 |azatutyun.am|
14:42 - 17 մայիսի, 2022

Մոսկվայի դատարանը Նավալնիի խնդրանքով հետաձգել է բողոքի հարցով նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայի դատարանը բավարարել է բանտարկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դիմումը և բողոքի հարցով նիստը հետաձգել է մինչև մայիսի 24-ը:

Դատին Պոկրովի բանտից տեսակապով մասնակցող Նավալնին խնդրել է մեկ շաբաթով հետաձգել նիստը: Նա ասել է, թե ցանկանում է վերլուծել դատավճռի ընթերցման ձայնագրությունը և այն համեմատել փաստաթղթի տեքստի հետ:

Բացի այդ, նա ասել է, թե ցանկանում է օգտվել բանտում հարազատներին երեք ամիսը մեկ երկարատև տեսակցելու իրավունքից, քանի որ եթե դատավճիռը հաստատվի և նրան տեղափոխեն խիստ ռեժիմի բանտ, ապա տեսակցելու հնարավորությունը կչեղարկվի:

Մարտի 22-ին Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Նավալնիին մեքենայության մեղադրանքով դատապարտել է 9 տարվա ազատազրկման:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել