Կլինի հստակություն, բանակցությունները կշարունակվեն․ Պոդոլյակ
16:38 - 17 մայիսի, 2022

Կլինի հստակություն, բանակցությունները կշարունակվեն․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները ներկա պահին կասեցված են, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Պոդոլյակը մի մի քանի պատճառ է նշել․

«Ռուսաստանը չի ցուցադրում աշխարհում այսօրվա գործընթացների առանցքային ընկալում։ Եվ իր ծայրահեղ բացասական դերի։ Երկրորդ հերթին՝ Ռուսաստանը չի հասկանում, որ ցանկացած դեպքում պատերազմն արդեն չի ընթանում՝ ՌԴ կանոնների, ժամանակացույցի կամ պլանների համաձայն։ Ուկրաինայի դիմադրությունը և պրոֆեսիոնալ դիմադրությունը միայն աճում է։ Այդ պատճառով էլ ՌԴ-ն իր ոչ մի նպատակի չի հասնելու»։

Որպես երրորդ պատճառ Պոդոլյակը նշել է այն, որ Ռուսաստանում քաղաքական էլիտան «վախենում է ճշմարտությունն ասել»։ Մասնավորապես, այն, որ այժմ պատերազմից պետք է դուրս գալ «բոլորովին այլ պայմաններով, քան սկզբում էր»։ Այդ պատճառով էլ, ըստ Պոդոլյակի, Ռուսաստանը նախընտրում է շարունակել բանակցությունները՝ «որպես իր քարոզչության մի տարր՝ միայն ներքին սպառման համար»։

«Այսօր ընդհանրապես խոսք չի գնում բանակցային գործընթացից ուկրաինական պատվիրակության «դուրս գալու կամ դուրս չգալու» մասին, խոսքը միայն նպատակահարմարության և հստակության մասին է այս փուլում։ Կլինի հստակություն, քաղաքական բանակցությունները կշարունակվեն», - ասել է նա։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են, քանի որ «Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել