Ռուսաստանը որոշել է դուրս գալ Բալթիկ ծովի պետությունների խորհրդից |factor.am|
16:58 - 17 մայիսի, 2022

Ռուսաստանը որոշել է դուրս գալ Բալթիկ ծովի պետությունների խորհրդից |factor.am|

factor.am: Ռուսաստանը պաշտոնապես որոշել է դուրս գալ Բալթիկ ծովի պետությունների խորհրդից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ի պատասխան թշնամական գործողությունների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղերձ է հղել Բալթիկ ծովի պետությունների խորհրդի անդամ երկրների նախարարներին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ինչպես նաև Ստոկհոլմում գտնվող Խորհրդի քարտուղարությանը՝ ծանուցելով կազմակերպությունից դուրս գալու մասին։ Միաժամանակ, ՌԴ Դաշնային ժողովը որոշել է դուրս գալ Բալթիկ ծովի խորհրդարանական համաժողովից»,- ասվում է փաստաթղթում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել