«Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է»․ ընդդիմությունը քայլերթ իրականացրեց կառավարական առանձնատների մոտ |news.am|
21:43 - 17 մայիսի, 2022

«Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է»․ ընդդիմությունը քայլերթ իրականացրեց կառավարական առանձնատների մոտ |news.am|

news.am: Հետպատերազմյան շրջանում այսքան հաշմանդամություն ունեցող անձինք, վիրավորներ եւ կորուստներ ունենալուց հետո կառավարական ամառանոցը եւ այդ հսկայական ծախսերը մեր երկրի համար ճոխություն են։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, «Դիմադրություն» շարժման քայլերթին կառավարական առանձնատների մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Սա պետք է ծառայի ժողովրդին։ Մենք խոստացել ենք, որ ուր գնա, հետեւից գնալու ենք. կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, արտերկրում այ սենց հետապնդելու ենք, անընդհատ գալու ենք քո հետեւից, օր ու արեւ չենք տալու՝ մինչեւ հեռացնենք։ Նիկոլ, դու պետք է գնաս։ Դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական»,- հայտարարեց Սաղաթելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել