Ռուսաստանը չի պատրաստվում պետպարտքի մասով դեֆոլտ հայտարարել․ ՌԴ ֆինանսների նախարար
15:30 - 18 մայիսի, 2022

Ռուսաստանը չի պատրաստվում պետպարտքի մասով դեֆոլտ հայտարարել․ ՌԴ ֆինանսների նախարար

Ռուսաստանն արտաքին պարտքի մասով դեֆոլտ չի հայտարարելու, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Ոչ մի դեֆոլտ էլ չենք հայտարարելու։ Չենք պատրաստվում, մենք փող ունենք։ …Վերջին հաշվով՝ այդ նույն արտասահմանցիներին ռուբլով կվճարենք, եթե մեզ համար փակ լինի արևմտյան ենթակառուցվածքը», - ասել է Սիլուանովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի պետպարտքի մակարդակը կազմում է ՀՆԱ շուրջ 14%-ը, որից 3%-ը՝ պարտքն է օտարերկրյա վարկատուներին։

«Մեր պարտքի մակարդակն այսօր համախառն ներքին արդյունքի մոտ 14% է։ Ինձ ասում են․ «Ինչո՞ւ է այդքան քիչ։ Պետք է շատ լիներ։ Այլ երկրներում 100% է, նույնիսկ 300 կա»։ Եվ ի՞նչ, ապրում են, չէ՞», - նշել է նախարարը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել