10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը
 |hetq.am|
15:40 - 18 մայիսի, 2022

10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանին ուղարկված մեր գրավոր հարցման պատասխանից:

Մայիսի 16-ի դրությամբ՝ 193 քվեարկություն և գրանցում է եղել, սա նշանակում է, որ 97 անհարգելի բացակայությունները գերազանցողները նստաշրջանի ավարտին կարող են հայտնվել մանդատից զրկվելու վտանգի առջև: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Ներկայացնենք պատգամավորների ցանկը, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝

Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115:

Մենք գրավոր հարցմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էինք, թե արդյոք նստաշրջանի ավարտին պատրաստվո՞ւմ է բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմել և չի՞ կաշկանդվի արդյոք, եթե շատ բացակայածների թվում նաև իր թիմակիցները լինեն: ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում հիշատակվում է միայն այն մասին, որ պատգամավորի բացակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքով և ԱԺ աշխատակարգով: Նշենք, որ Factor.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խիստ է տրամադրված պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցում:

Նշենք, որ հարցման տեքստում հիշեցրել էինք ԱԺ նախագահին ապրիլի 12-ի նիստում հնչեցրած իր խոսքերը, երբ վերջինս անդրադարձել էր ընդդիմության բոյկոտին:

«Ձեզ թվում է ինչի՞ էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- ասել էր ԱԺ խոսնակը:

Մենք Ալեն Սիմոնյանին խնդրել էինք դիրքորոշում հայտնել ընդդիմության բոյկոտի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե այս ընթացքում արձանագրված բացակայությունները համարելու՞ է հարգելի, թե՞ ոչ, սակայն այս հարցին որևէ պատասխան չի տրվել:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել