Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային


 |armenpress.am|
17:42 - 18 մայիսի, 2022

Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է մակրոֆինանսական օգնության եւս մեկ փաթեթ՝ մինչեւ 9 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային 2022 թվականին: Այդ մասին Twitter-ում հայտնել Է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

ԵՀ-ն առաջարկում Է Կիեւի հետ միասին ստեղծել ուկրաինական տնտեսության վերականգնման ծրագիր եւ այդ ուղղությամբ միավորել ԵՄ անդամ երկրների, միջազգային հովանավորների, ֆինանսական հաստատությունների եւ մյուս գործընկերների ջանքերը: Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ տնտեսության վերականգնումը պետք Է ընթանա ներդրումների եւ բարեփոխումների զուգակցության հաշվին: Եվրոպայի օգնությունը ժամանակի ընթացքում Ուկրաինային կօգնի ընթանալ լինելիության ուղիով:

Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ հիշեցրել Է ԵՄ-ի երկրների կողմից պաշտպանական ծախսերի մեծացման մասին եւ նշել Է համակարգման անհրաժեշտությունն այդ միջոցները ծախսելու դեպքում: Նա մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ նպատակային աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի պաշտպանական մատակարարումների համատեղ պլանավորմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել