Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված
21:56 - 18 մայիսի, 2022

Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված

Իշխան Սաղաթելյանը և հանրահավաքի մասնակիցները երեկոյան հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի Ոստիկանության շենք։ Այնտեղ նրանք հանդիպում պահանջեցին ոստիկանապետի հետ, իսկ վերջինս համաձայնեց։

Սաղաթելյանն ու ևս մի քանի պատգամավորներ գնացին հանդիպման, որից հետո Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ է քննարկվել ոստիկանապետի և ոստիկության ծառայողների հետ․ 

«Առաջին պահանջի վերաբերյալ ոստիկանապետը փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավել քրեական գործեր և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն և ոստիկանությունը շատ կարճ ժամանակում հանդես կգա հայտարարությունով։ 

Ավտոերթերի ընթացքում 80-ից ավել ավտոմեքենաներ բռնագրավված էին․ պայմանավորվել ենք, որ բոլոր մեքենաները կվերադարձվեն։ 

Սաղաթելյանը նշեց, որ այս պահին իրենց պահանջների հիմանական մասը համարում են բավարարված, բայց նաև նաև լինելու են հետևողական։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել