Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել
15:30 - 19 մայիսի, 2022

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկրի խորհրդարանում այսօր ունեցած իր ելույթի ժամանակ ասել է, որ պետք չէ սպասել Եվրամիությանը Կիևի անդամակցության վերաբերյալ արագ որոշումների, գրում է DW-ն։

Այս հարցում նա սատարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը կարծում է, որ դա «մի քանի ամսվա կամ մի քանի տարվա հարց չէ»։ ԵՄ անդամակցությանը սպասող մյուս թեկնածուների նկատմամբ արդարության նկատառաւմներից ելնելով՝ պետք չէ կրճատել եվրաինտերգման ուղին, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ, ըստ ամենայնի, Եվրահանձնաժողովն Ուկրաինայի հայտի վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի հունիսի վերջին։

Շոլցն իր ելույթում նաև կողմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը։

«Մեզ բոլորիս ընդհանուր նպատակ է միավորում․ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել այս պատերազմում։ Ուկրաինան պետք է դիմանա», - ընդգծել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել