Ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիային կդադարեցվի մայիսի 21-ին
15:10 - 20 մայիսի, 2022

Ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիային կդադարեցվի մայիսի 21-ին

Ֆինլանդիային ռուսական գազի մատակարարումը կդադարեցվի վաղը՝ մայիսի 21-ի առավոտյան, Reuters-ի փոխանցմամբ՝ ասված է ֆիննական Gasum պետական գազային ընկերության հայտարարությունում։

«Ուրբաթ օրը՝ մայիսի 20-ին օրվա երկրորդ կեսին, «Գազպրոմ էքսպորտը» Gasum-ին տեղեկացրել է, որ Gasum-ի հետ կնքված մատակարարման պայմանագրով Ֆինլանդիային գազի մատակարարումը կդադարեցվի շաբաթ օրը՝ մայիսի 21-ին», - ասված է ընկերության հայտարարությունում։

Gasum-ը կշարունակի սպառողներին գազ մատակարարել այլ աղբյուրներից։

«Մենք խնամքով նախապատրաստվել ենք այս իրավիճակին, և եթե գազատրանսպորտային ցանցում խաթարումներ չլինեն, մենք կկարողանանք մոտակա ամիսների ընթացում գազով ապահովել մեր հաճախորդներին», - ասել է Gasum-ի գլխավոր գործադիր տնօրեն Միկա Վիլյանենը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել