Հանրապետության տարածքում մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձրլեռնային առանձին բնակավայրերում`նաև թաց ձյուն։
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` մինչև 20-25 մ/վ և ավելի։
comment.count (0)