Պուտինը հրահանգել է վերանայել Ռուսաստանի ռազմավարությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում
17:44 - 20 մայիսի, 2022

Պուտինը հրահանգել է վերանայել Ռուսաստանի ռազմավարությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է վերլուծել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումներն ու կազմակերպությունում երկրի ռազմավարության արդիականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գրում է ՌԲԿ-ն։

Բացի դրանից, Պուտինը հանձնարարել է «կազմակերպության շրջանակում այդ միջոցների բողոքարկման առաջարկներ ներկայացնել»։

Ռուսաստանն անդամակցում է կազմակերպությանը 2012 թ-ից։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ մարտի կեսերին, Առևտրի համաշխարհային կազմակերպության 14 անդամ երկրները պահանջել էին Ռուսաստանին զրկել առևտրի իրականացման առավել բարենպաստ ռեժիմից։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել