Արարատ Միրզոյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարարի հետ
13:47 - 21 մայիսի, 2022

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։ 

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանությանը, օրենքի գերկայության ապահովմանը և ընդգծել դրանց կարևորությունը հատկապես հակամարտությունների համատեքստում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը նշել է Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը անհրաժեշտությունը դրանց կարգավորման գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել