Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործություններ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը
14:20 - 24 մայիսի, 2022

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործություններ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօրվա քննարկեց  կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի 40 հաստիք, որից 33-ը՝ քննիչների․ «2021 թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է 10-11 գործ, ինչը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների, չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա»։

Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառավարությունը առաջարկում է  կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործությունների քննություն․«Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասաց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել