Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման առաջին փուլի համար 554 միլիոն դրամ կհատկացվի |azatutyun.am|
14:42 - 24 մայիսի, 2022

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման առաջին փուլի համար 554 միլիոն դրամ կհատկացվի |azatutyun.am|

azatutyun.am: Երևան Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի՝ առաջին փուլի համար, որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդռնես Անվանեսովի հարցին, թե այդ 554 միլիոնը ո՞նց է հաշվարկվել, արդյոք առաջին փուլի համար սա քիչ կամ շատ չէ՝ մտահոգությւոն հայտնելով, որ գուցե շատ է, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ գինը որոշվել է մրցույթով և գնագոյացման արդյունքում շահող կազմակերպության հետ ստացել են այդ առաջարկը։

Փողքաղաքապետ Ստեփան Մաչյանն էլ​ հավելեց՝ գինը ո՛չ բարձր է, ո՛չ ցածր է, գինը շուկայական է, ձևավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել