Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
15:50 - 24 մայիսի, 2022

Կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույք կատարելը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի ու Ծովինար Վարդանյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» և  «Վիճակախաղերի մասին» օրենքում։ 

Առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: 

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը քննարկման ընթացքում ասաց՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ում հնարավոր չի լինելու կանխիկ եղանակով խաղադրույք իրականացնել․ «Եվս վեց ամիս հետո փաստացի հնարավոր չի լինելու նաև խաղադրույք իրականացնել այն վճարային սարքերի միջոցով, որոնք կան փողոցներում և, ըստ էության, պետք է նշենք, որ մինչ այս պահը և հիմա էլ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղադրույքների մեծ մասը հենց այդ սարքերի միջոցով է տեղի ունենում։ Մենք փաստացի այս օրենքի նախագծով արգելում ենք նաև այդ սարքերի միջոցով խաղադրույք իրականացնելը: Այսուհետ հնարավորություն է լինելու խաղադրույք իրականացնել միայն բանկային հաշիվներից բանկային քարտերի միջոցով, այսինքն՝ մենք անցնում ենք 100%-անոց անկանխկիկ խաղադրույքի քաղաքականության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել