Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|
22:53 - 24 մայիսի, 2022

Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով օգուտ չենք տալիս Արցախին, լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Նման միջոցառումներին, նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար ազդել հետագա մեր նման հնարավորությունների վրա։ Ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած երիտասարդներին․

«Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները շատ կարևոր են իմիջ բարձրացնելու և շատ ոլորտներ զարգացնելու համար են։ Հիմա եթե նման գործողություններով մենք ուզում ենք Հայաստանին վնասել, որովհետև իրականում մենք դրանով օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը, ընդհակառակը լրացուցիչ հարվածն ենք հասցնում երկրի իմիջին, որը հետագայում խանգարելու է ՀՀ-ում նման միջոցառումներ ընդունելու»։

Հարությանյանի խոսքով՝ ՀՀ և Արցախի դրոշը բոլոր տեղերում, երբ հայտնվում են, ՀՀ քաղաքացիները ծափահարում են, բայց զարմանալի է, որ մարդիկ պատեհությունը չեն հասկանում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել