Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը. ԱԳՆ
13:07 - 25 մայիսի, 2022

Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը. ԱԳՆ

Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։

Հունանյանը նաև մամուլին կոչ է անում զերծ մնալ «տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։

Նշենք, որ այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որին էլ հղում անելով լուրը հրապարակել էին մյուս լրատվամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել