Պայքարը 2-3 ամիս չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան |news.am|
16:38 - 26 մայիսի, 2022

Պայքարը 2-3 ամիս չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի եւ ոստիկանությունն այլեւս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ եւս 2-3 ամիս բողոքի ակցիաներ իրականացվեն, նա պատասխանեց. «Այս պահին ժամկետներ ասել չեմ ասում, բայց կարծում եմ՝ այդքան չի ձգվելու պայքարը: Այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը: Տեմպը պահելու իմաստով որեւէ կասկած չունեմ, որովհետեւ րոպե-րոպե ավելանում են մեր մասնակիցները: Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, բազմապատկենք անհնազանդության ակցիաների քանակն ու ծավալը: Երբ այդ պատկերն ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի: Այս շարժումը չի կարող պարտվել, որովհետեւ դա կլինի հայ ժողովրդի պարտությունը»:

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանության վախերը բնական են, որովհետեւ իրենք գիտեն՝ ինչ դավաճանություն են գործել, իսկ բոլոր նրանք, որոնք իրենց չափը անցնում են, շատ հաճախ լեզուները  երկարացնում են, ես անձամբ իմ անունից ասում եմ՝ դուք հավերժ իշխանություն չեք լինելու եւ ամեն մեկդ ձեր ասածի համար պատասխան եք տալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ եթե այս շարժումը չլիներ, կորուստներն ակնհայտ կլինեին եւ որոշ փաստաթղթեր ստորագրված: Առնվազն այս շարժումը կարողացել է ձախողել երկիրը հանձնելու ժամանակացույցը, բայց դա բավարար չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել