Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրվել է Մարկ Լեբիի թեկնածությունը |azatutyun.am|
17:34 - 26 մայիսի, 2022

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրվել է Մարկ Լեբիի թեկնածությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվում Վաշինգտոնի նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարկ Լեբիի թեկնածությունը, հաղորդում է Սպիտակ տունը: Ներկայումս Լեբին Վաշինգտոնում Ազգային ռազմական վարժարանի պետքարտուղարության ֆակուլտետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում:

Նախկինում նա աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում: Լեբին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում, մասնավորապես աշխատել է Կենտրոնական և Հարավային Եվրոպայի հարցերով վարչություններում:

1994-1997 թվականներին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում, մեկնաբանելով նոր դեսպանի թեկնածուի ընտրությունը, ասել է, որ Լեբին բավական փորձառու դիվանագետ է, և նրա առաջադրումը վկայում է, որ Վաշինգտոնը մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին և ուզում է «փորձառու ձեռք» ունենալ այնտեղ: Ադրբեջանում ներկայիս դեսպան Լի Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել