ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի

 |armenpress.am|
20:19 - 26 մայիսի, 2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվել է երկարատև պատերազմի |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվում է ձգձգվող  պատերազմի և ոչ ոք չգիտի, թե ինչպես և երբ այն կավարտվի:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Ստոլտենբերգի՝ հունական Capital.gr պորտալին տված հարցազրույցը:

Նա նշել է, որ  ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է աջակցեն ուկրաինական կողմին։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի: Այս պատերազմը կարող է երկար տևել: Որքա՞ն երկար, ոչ ոք չի կարող ասել, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկար ժամանակ: Եվ այսպես, ես կոչ եմ անում դաշնակիցներին ՝ պատրաստ լինել երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելու և մատակարարումներ իրականացնելու: Որովհետև սա ավելի շատ քայքայման պատերազմ է», - ասել է Ստոլտենբերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել