Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն
 |shantnews.am|
22:53 - 26 մայիսի, 2022

Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում նրանում, որ ՏՏ ոլորտի որոշ ռուսաստանցի մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումում՝ ՌԴ ղեկավարն ասել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը քննարկել է Ղազախստանի և Հայաստանի իր գործընկերների հետ, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ (Ռուսաստանից – խմբ.) տեղափոխվել են Հայաստան»։

«Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։

Միաժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի Դաշնության համար։«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի՝ աշխատելու Բելառուսի հետ համագործակցության հետ կապված մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման

վրա։

«Մեր երկրում զարգանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտները, զարգանում են հաջողությամբ, և մենք կցանկանայինք, որ դա անեինք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ միասին», – ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել