«Տնտեսական պատերազմը» չի խանգարի ԵԱՏՄ ամրապնդմանը․ Պեսկով
15:33 - 27 մայիսի, 2022

«Տնտեսական պատերազմը» չի խանգարի ԵԱՏՄ ամրապնդմանը․ Պեսկով

Մոսկվայի և Մինսկի դեմ սկսված «տնտեսական պատերազմը» չի խանգարի ԵԱՏՄ զարգացմանն ու ամրապնդմանը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԵԱՏՄ-ն շատ ու շատ զարգացած ինտեգրացիա է, շարունակվում է դրա զարգացումը։ Դժվարություններ կան, որոնք կապված են տնտեսական պատերազմի հետ, որը սկսվել է ԵԱՏՄ նվազագույնը երկու անդամների դեմ, դրանք են Ռուսաստանն ու Բելառուսը, սակայն դա չի կարող և չի խանգարելու այս ձևաչափի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը», - ասել է Պեսկովը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել