Պուտինը դանդաղ, բայց շոշափելի առաջընթաց ունի Դոնբասում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
16:01 - 27 մայիսի, 2022

Պուտինը դանդաղ, բայց շոշափելի առաջընթաց ունի Դոնբասում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դանդաղ, բայց շոշափելի առաջընթաց ունի Դոնբասում՝ Ուկրաինայի արևելքում, այսօր, ինչպես հայտնում է Reuters-ն, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Bloomberg»-ին։

Նա նշել է, որ իր և ռուսաստանցի զինվորականների համար մեծ գնով Պուտինը շարունակում է առաջխաղացումը Դոնբասում։

«Այդ պատճառով էլ կենսականորեն անհրաժեշտ է, որ մենք շարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել ուկրաինացիներին»։

Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինան ավելի շատ ռազմական աջակցության կարիք ունի, այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի։ Նա ընդգծել է նաև, որ հակամարտությանը պետք է ավարտվի։


Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել