Ռուսաստանը Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ի պատասխան ավելի վաղ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության կազմի թվաքանակի կրճատմանն ուղղված Զագրեբի ոչ բարեկամական քայլերին՝ [ՌԴ-ում Խորաթիայի դեսպան] Տոմիսլավ Ցարին բողոքի նոտա է փոխանցվել՝ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատան հինգ աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Ապրիլի 11-ին Խորվաթիայի արտգործնախարարությունը հայտնել էր Զագրեբում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ընդհանուր թվի կրճատման որոշման մասին։ Այս առնչությամբ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության 24 աշխատակիցները ստիպված էին եղել լքել Խորվաթիայի տարածքը։
Նորա Վանյան
comment.count (0)