Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում |factor.am|
17:53 - 27 մայիսի, 2022

Ալիևը հայտարարել է, թե աշխարհում այժմ «առաջնայինն ուժի գործոնն է», միջազգային իրավունքի համակարգը չի գործում |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այսօր առաջնային պլանում ուժի գործոնն է։ Ես այդ մասին դեռ 10 տարի առաջ եմ ասել։ Ես ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, հզորանանք։

Անհրաժեշտության դեպքում` մենք պետք է թշնամուն ուժով վռնդենք մեր տարածքից։ Ես խոսել եմ այդ մասին և արել դա»,- ասել է Ալիևը Կովսական այցի ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանը դեմ է իր ներքին գործերին արտաքին միջամտությանը։ «Ուժի գործոնն աշխարհում կշարունակի գերիշխել։ Նորագույն պատմությունը դա է ցույց տալիս։ Դրա համար էլ մենք ուժեղ ենք և պետք է շարունակենք ուժեղ լինել։ Մենք նաև ռազմական հզորությունն ենք ուժեղացնում։

Հայաստանի հետ պատերազմից հետո ստեղծվել են նոր զինվորական ստորաժանումներ, գնվել է նոր զինտեխնիկա, և շարունակում ենք շարժվել այդ ուղղությամբ։ Եթե մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ, որպեսզի ոչ ոք մեր գործերին չխառնվի»,- հայտարարել է Ալիևը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել