Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը

 |armenpress.am|
20:09 - 27 մայիսի, 2022

Բրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ -ի  անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի գործընկեր երկրների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 15-16-ը Բրյուսելում:  Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հունիսի 15-16-ը Բրյուսելում։ Հանդիպումը կսկսվի աշխատանքային ընթրիքով, ուր կհրավիրվեն գործընկերները ՝ Վրաստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան և Շվեդիան: Ընթրիքը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով», - ասված է դաշինքի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել