Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը |armenpress.am|
15:27 - 28 մայիսի, 2022

Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ Բաքու այցելած Աքարն Ալիևին ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մեջ փոխգործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին Ադրբեջանի Անկախության օրը Բաքվում լինելու համար:

Մայիսի 28-ին ակնկալվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, որտեղ նա մասնակցելու է Teknofest տեխնոլոգիական փառատոնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել