Վաշինգտոնն ինքն է պարենային ճգնաժամ հրահրում Ուկրաինայում, ապա մեղադրում Ռուսաստանին. Զախարովա |1lurer.am|
17:34 - 28 մայիսի, 2022

Վաշինգտոնն ինքն է պարենային ճգնաժամ հրահրում Ուկրաինայում, ապա մեղադրում Ռուսաստանին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնն ինքն է պարենային ճգնաժամ հրահրում Ուկրաինայում՝ զրկելով վերջինիս հացահատիկի պաշարներից։ Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ մայիսի 10-ի հայտարարությունը Ուկրաինայից 20 մլն տոննա հացահատիկի արտահանման հնարավորությունների որոնման անհրաժեշտության մասին, համընկավ ուկրաինական «լենդ լիզի» մասին օրենքի ստորագրման հետ։ Ստացվում է, որ Կիևը զենքի համար պետք է վճարի ցորենով։ Ըստ էության, ամերիկացիներն իրենք են Ուկրաինայում պարենային ճգնաժամ հրահրում՝ զրկելով վերջինիս հացահատիկի պաշարներից»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Արևմուտքի հայտարարությունները Սև ծովի ջրային տարածքի արգելափակման մասին:

Արևմուտքից Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները, որ վերջինս արգելափակում է օտարերկրյա նավերը Սև և Ազովի ծովերի նավահանգիստներում, Զախարովան համարել է անհիմն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել