Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝  ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին
23:13 - 28 մայիսի, 2022

Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝ ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ հասցեական գնալու են դռնեդուռ, որ բոլորը դիրքորոշում հայտնեն՝ կողմ են արդյոք այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են ուրբաթ օրն ընդունել ԱԺ արտահերթ նիստին։ 

«Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել, սրանք նվազագույն պահանջներն են հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք  ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է․ ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ բոլորը՝ սկսած իշխող խմբակցության պատգամավորներից ու կառավարության անդամներից, պետք է պատասխանեն այդ հարցին։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել