Հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
11:40 - 30 մայիսի, 2022

Հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2022թ. մայիսի 28-ին ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի  դիպուկահարի արձակած կրակոցների հետևանքով ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել