Եվրատեսիլում հաղթած ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը՝ անօդաչու թռչող սարքեր գնելու համար |azatutyun.am|
11:47 - 30 մայիսի, 2022

Եվրատեսիլում հաղթած ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը՝ անօդաչու թռչող սարքեր գնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրատեսիլում հաղթանակ տարած ուկրաինական Kalush Orchestra խումբը 900 հազար դոլարով վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղապակե միկրոֆոնը, որպեսզի անօդաչու թռչող սարքեր գնի ուկրաինական բանակի համար։

Մրցանակը աճուրդի էր հանվել Ֆեյսբուքում։ Վաճառքը համընկավ Բեռլինում՝ Բրադենբուրգյան դարպասների մոտ խմբի բարեգործական համերգի հետ, որից ստացված միջոցները պետք է ուղղվեն ուկրաինական պատերազմի հետևանքով տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելուն։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր զոհվել են 4 հազար 31 քաղաքացիական անձինք, զոհված զինվորականների թիվը չի նշվում, մոտ 14 միլիոն մարդ թողել է իր տունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել