Ֆրանսիայի նոր արտգործնախարարն Ուկրաինա է այցելել
16:28 - 30 մայիսի, 2022

Ֆրանսիայի նոր արտգործնախարարն Ուկրաինա է այցելել

Ֆրանսիայի նոր արտգործնախարար Կատրին Կոլոննան Ուկրաինա է այցելել այդ պաշտոնում նշանակվելուց տասն օր անց, հայտնում է Liga.net-ը։ Կիևի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբայի հետ նա այցելել է Բուչա քաղաք, որտեղ ռուսական զորքերի հեռանալուց հետո, ուկրաինական տվյալներով, ավելի քան 400 խաղաղ բնակչի մարմին է հայտնաբերվել։

«Բուչան մարդկայնության դեմ ռուսական բանակի հանցագործությունների խորհրդանիշն է։ Շնորհակալություն մեր օտարերկրյա գործընկերին՝ համերաշխության և համակողմանի աջակցության համար», - գրել է Կուլեբան Թվիթերում։

Կատրին Կոլոննան մայիսի 20-ին զբաղեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը՝ փոխարինելով Ժան-Իվ Լը Դրիանին, որը գլխավորում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերջին հինգ տարիների ընթացքում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել