Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|
13:30 - 31 մայիսի, 2022

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին, ինչպես գրում է «РИА Новости»-ն, երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին, հավելել են Կրեմլից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել